AM
22 Փետրվար 2012 - 08:49 AMT

Sukhoi Superjet-ի գինը հասել է 35,4 մլն դոլարի

Ռուսական Sukhoi Superjet 100 (SSJ100) ինքնաթիռի արժեքը 2012-ին հասել է 35,4 մլն դոլարի նախկին 31,7 մլն դոլարի փոխարն, սակայն SSJ100-ն շարունակում է մրցակիցներից 15 տոկոսով էժան մնալ, հայտարարել է « Sukhoi» քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության պատվիրատուների հետ աշխատանքի հարցերով փոխնախագահ Իգոր Սիրցովը:

«Այժմ ինքնաթիռի բազային տարբերակն արժի 35,4 մլն դոլար, թռիչքի ավելացված հեռավորությամբ տարբերակը՝ 36,2 մլն:Ավելի վաղ տարբերականերն արժեցել են համապատասխանաբար 31,7 և 32,3 մլն դոլար»,- նշել է Սիրցովը: