Փետրվարի 22-ին`ժամը 01.59-ին ահազնագ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոմայրուղու 7-րդ կմ-ում՝ Ազատան գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և խրվել ձնակույտի մեջ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ «Մերսեդես» մակնիշի 61 K 10238 պետհամարանիշի կցորդով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորակը:
Վարորդը՝Թուրքիայի քաղաքացի,1952 թվականին ծնված Տունա Ջուլֆիկառը, տեղափոխվել է Գյումրի քաղաքի «Գյուլբենկյան» հիվանդանոց: Նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները ձնակույտից ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել ավտոմեքենաներ նաև Արագածոտնի մարզում` Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ից և Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ից:





