AM
22 Փետրվար 2012 - 13:12 AMT

Սելիմի լեռնանցքը բացվել է

Ճանապարհաշինական տեխնիկայի մոբիլիզացմամբ կատարված մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքների արդյունքում բացվել է Սելիմի լեռնանցքը: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 22-ի ժամը 16.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են: