Փետրվարի 23-25-ը Երեւանում տեղի կունենա «Շինարարություն եւ վերանորոգում Expo-2004» ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչ, «Լոգոս» ընկերության մամլո հաղորդագրության համաձայն, ցուցադրությանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Իրանի ընկերությունները: Ցուցահանդես կայցելեն «Համագործակցություն եւ Ինտեգրում-2004» ռուս-հայկական գործարար համաժողովի մասնակիցները:





