AM
20 Հունվար 2004 - 14:44 AMT

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հունվարի 22-23-ը Ֆրանսիա կատարելիք այցի շրջանակներում կքննարկվի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Ինչպես հայտարարել է Բաքվի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Ի.Ալիեւը` «այդ թեման կլինի հիմնականներից մեկը»: «Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան պետք է ակտիվ դեր խաղա այդ հակամարտության կարգավորման գործում», – ասել է նա: