Վրաստանի Ախալքալաքի շրջանի թիվ 62 ռուսական ռազմակայանում ծառայող ՌԴ քաղաքացի ազգությամբ հայ սպաները եւ ժամկետային զինծառայողները դիմում են ներկայացնում իրենց ծառայությունը Ռուսաստանի տարածքում շարունակելու խնդրանքով: Ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը` վկայակոչելով հավաստի աղբյուրներ, հայ զինծառայողները այս քայլին են դիմում Կովկասում ռուսական զինված ուժերի հրամանատարության թելադրանքով: Աղբյուրը հաղորդում է, որ մոտ ժամանակներում բացառվելու է ազգությամբ հայ սպաների ծառայությունը Ախալքալաքի ռուսական ռազմակայանում:





