Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» (ՂԱԿ) մտադիր է այսուհետ եւս խոչընդոտել Ադրբեջանի տարածքում ՆԱՏՕ-ի “Լավագույն համատեղ ջանք-2004” զորավարժություններին հայ սպաների մասնակցությանը: Ադրբեջանցի լրագրողներին այդ մասին հայտարարել է կազմակերպության նախագահ Ակիֆ Նաղին: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ՂԱԿ-ի անդամները սպառնում էին պատանդ վերցնել հայ սպաներին, եթե նրանք ժամանեին Բաքու առաջիկա զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին:





