Ամեն մեկին չէ, որ պահքը կարելի է, գտնում է էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը: Մամլո ասուլիսի ժամանակ բժիշկն ասաց, որ խորհուրդ չի տալիս մասնավորապես հղիներին պահք պահել: Սակայն միևնույն ժամանակ նա ասաց, բուսական աշխարհում մենք ունենք այնպիսի բույսեր, որ կարող են փոխարինել միսը:
Այնուամենայնիվ պահքի ժամանակ երիկամները և լյարդը ազատվում են շլակներից, օրգանիզմը թեթևանում է: Դրա հետ մեկտեղ մարդը չպետք է կենտրոնանա միատեսակ սննդի վրա, և բազմակողմանի սնվի: Նա նաև խորհուրդ է տալիս այդ շրջանում վիտամիններ օգտագործել:
Պահք պահելիս պետք է զգույշ լինել և հաշվի առնել ֆիզիկական առանձնահատկությունները: Զգուշավոր պետք է լինեն նաև ալերգիկները, որոնց համար որոշ բուսական ուտեստների օգտագործումը կարող է վատ հետևանքներ ունենալ:





