AM
27 Փետրվար 2012 - 09:06 AMT

Եղջերավոր անասունները գոմում ծխահարվել են ու սատկել

Փետրվարի 26-ին, ժամը 12.00-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.31-ին, մարվել՝ 12.45-ին: Այրվել է Վ. Մակարյանին պատկանող անասնագոմում 400 կգ անասնակեր, ծխահարվել և սատկել է 3 խոշոր եղջերավոր անասուն: