AM
27 Փետրվար 2012 - 14:02 AMT

Տիգրան Սարգսյանը ցավակցել է Հրանտ Բագրատյանին մոր մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին` մոր մահվան կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցավակցում եմ Ձեր սիրելի մոր` Եվգենիայի մահվան կապակցությամբ և Ձեզ հետ միասին սգում Ձեր կորուստը»: