AM
28 Փետրվար 2012 - 09:46 AMT

56-ամյա կինը վրաերթի է ենթարկվել. Վերարկուի փեշը մնացել էր երթուղայինի դռան արանքում

Փետրվարի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևանի Նաիրի Զարյան և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում 56-ամյա ուղևորուհին իջնելով թիվ 114 երթուղու միկրոավտոբուսից, վերարկուի փեշն անզգուշությամբ թողել է դռան արանքում, ինչի հետևանքով միկրոավտոբուսի շարժվելուց հետո վայր է ընկել, վրաերթի ենթարկվել նշված միկրոավտոբուսի կողմից և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: