Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի գյուղապետ Ազատ Ղուկասյանը երեկ հարցաքննվել է որպես 14-ամյա աղջկա բռնաբարության գործով կասկածյալ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը:
«Դեռևս միայն այսքանը կարող եմ ասել, նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Մալխասյանը:
Գյուղապետ և համատեղությամբ նաև գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանը կասկածվում է 14-ամյա աղջկա բռնաբարության մեջ: Դեպքը բացահայտել են աղջկա համադասարանցիները: Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, և Ղուկասյանը հաճախ է առանձնացել այդ աղջկա հետ:





