Ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությունը «փոխգործակցության զգալի բնագավառներից մեկն է»: Ըստ ՌԻԱ «Նովոստի» գործակալության, այդ մասին լրագրողներին է հայտարարել աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում ներռուսաստանյան գներով ռազմական տեխնիկայի վաճառքը էլ ավելի կամրապնդի համագործակցությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ: Նշենք, որ Սերժ Սարգսյանը մասնակցել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը` նվիրված ՀՀ Զինված ուժերի օրվան, որին ներկա են եղել Ռուսաստանի պաշտպանության նախարարության եւ ՀԱՊԿ ղեկավարությունը:





