AM
2 Մարտ 2012 - 07:27 AMT

«Ժամանակ». ՍԱՍ-ի Արտակին կաջակցեն Երևանի հանցաշխարհի ներկայացուցիչները

ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը, որը ծրագրում է Աժ ընտրությունների մեծամասնական ընտրակարգով մասնակցել թիվ 4 ընտրատարածքում (Արաբկիր), օրերս հանդիպել է Երևան քաղաքի հանցաշխարհի ներկայացուցիչներին և նրանց աջակցությունը խնդրել: Հանցաշխարհի որոշ ներկայացուցիչներ խոստացել են աջակցել նրան, սակայն զգուշացրել են, որ պայքարը հեշտ չի լինելու:

Հայտնի է, որ այս ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու նաև ԲՀԿ-ի հետ դաշինք կազմած Միացյալ աշխատավորական կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանը, որը մեծ հեղինակություն է վայելում ընտրատարածքում:

Շաբաթներ առաջ, նույն թիվ 4 ընտրատարածքում իր մտադրության մասին է հայտնել նաև Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը: