AM
4 Փետրվար 2004 - 17:49 AMT

«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2004 ԹՎԿԱՆԻՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՍՏԱՆԱԼ 157 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԵԿԱՄՈՒՏ

Հայաստանի հեռահաղորդակցային ցանցի մենաշնորհատեր հայ-հունական «ԱրմենՏել» ընկերությունը ակնկալում է 2004 թվականի ընթացքում ստանալ 157 մլն 890 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ: Այդ տվյալները հաստատվել են ընկերության օրերս կայացած Տնօրենների խորհրդի ժողովի արդյունքում, որը հավանություն է տվել 2004 թվականի բյուջեին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ գումարից ընկերությունը շուրջ 70 մլն դոլարը կուղղի ընթացիկ ծախսերին: Ընկերության ղեկավարությունը նախատեսում է հանրապետության կապի ոլորտի զարգացման նպատակով ներդնել 43,86 մլն դոլար: Դրանից` 26 մլն դոլարը կգնա բջջային կապի, 17,8 մլն-ը դոլարը` ֆիքսված կապի զարգացմանը: