AM
2 Մարտ 2012 - 08:03 AMT

Երկու տղամարդ ոգելից խմիչքի ազդեցության տակ ընկել են 6 մ բարձրությունից

Մարտի 1-ին, ժամը 21.00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 13 շենքի մոտից, «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք ոգելից խմիչք օգտագործած վիճակում իրենց շենքի հետնամասում գտնվող 6 մ բարձրության պատնեշի վրա զրուցելիս անզգուշությամբ վայր են ընկել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: