AM
2 Մարտ 2012 - 08:04 AMT

Մեքենան ընկել է Սարալանջի պողոտայի հարակից ձորակը

Մարտի 1-ին, ժամը 21.53-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջի պողոտայում` «Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշահամալիրին» հարակից, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով: Քիչ անց տեղեկություն է ստացվել նաև տեղում գազի արտահոսքի առկայության մասին, և դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 11 ՕԼ 770 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը: Նախքան փրկարարների ժամանումը` շտապօգնության բրիգադների կողմից վարորդ, 1979 թ. ծնված Արարատ Խոնդկարյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, 1983 թ. ծնված Յանա Իվանովան` թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը կայուն է: Փրկարարներն ու հրշեջ-փրկարարներն իրականացրել են կանխարգելիչ աշխատանքներ` հետագա պայթյունից խուսափելու համար: