AM
5 Փետրվար 2004 - 14:08 AMT

ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐԱՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր երկօրյա այցով Երեւան կժամանի Եվրախորհրդի նախարարների կոմիտեի պատվիրակությունը` ԵԽ-ում Իտալիայի դեսպան Պյետրո Էրկոլե Ագոյի գլխավորությամբ: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, պատվիրակությունը կհանդիպի ՀՀ մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների հետ: Նշենք, որ այցը կրում է տարածաշրջանային բնույթ` մինչ այդ պատվիրակությունը այցելել է Ադրբեջան եւ Վրաստան: «Ագոյի» խումբը ստեղծվել է 2001 թվականին ԵԽ անդամ-երկրների կողմից իրենց ստանձնած պարտավորությունների կատարման դիտարկում իրականացնելու նպատակով: