Բաքուն աստիճանաբար զիջում է իր դիրքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Այս մասին «Թուրան» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ՊԱԿ-ի նախկին ղեկավար Վագիֆ Հուսեյնովը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն, հակամարտության կարգավորման հեռանկարներ դեռեւս չեն երեւում:





