Մարտի 5-ի` ժամը 08.00-ի դրությամբ` հանրապետության միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի են Մանթաշ-Ալագյազ, Գյումրի-Ջաջուռ-Սպիտակ, Աշոցք-Բավրա ավտոճանապարհները: Բուք է Տաշիրի և Արթիկի տարածաշրջաններում: Մերկասառույց առկա է Նոյեմբերյանի, Ստեփանավանի, Դիլիջանի, Հրազդանի և Արարատի տարածաշրջանների որոշ ճանապարհներին:
Կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:





