AM
5 Մարտ 2012 - 07:56 AMT

20-ամյա երիտասարդը մահացել է գազի թունավորման հետևանքով

Մարտի 3-ին ժամը 11.20-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 20-ամյա Կարեն Մեսրոպյանը: Երիտասարդի ծնողները հայտնել են, որ նրան անգիտակից վիճակում հայտնաբերել են լոգարանում:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը ժամը 11.30-ին Կարեն Մեսրոպյանը հիվանդանոցում մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: