AM
5 Մարտ 2012 - 11:07 AMT

Գուդաուրի – Կոբի հատվածում առկա է ձյան սողանքի վտանգ

Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հաղորդել են Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտից, մարտի 5-ի ժամը 14:00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում առկա է ձյան սողանքի վտանգ, ուստի ժ.12:00-ժ.18:00 երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար: Օրվա այլ ժամերին նշված հատվածում երթևեկությունը սահմանափակված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների և այլ տիպի մեքենաների համար` թույլատրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Թունելներում կիսակցորդների երթևեկությունը կլինի միակողմանի:

Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) հատվածում` առատ ձյան տեղումների պատճառով, երթևեկությունը սահմանափակված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը բաց է: Կոբի-Լարսի հատվածում երթևեկությունը սահմանափակված է կցորդներդ և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների և այլ տիպի մեքենաների համար` թույլատրվում է հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:

Մեքենաների կանգ առնելը արգելված է համապատասխան ճանապարհի կմ 61- կմ 64 (ելք Պասանաուրիից – Չոխելթխեվի), կմ 76-կմ 78(Կվեշեթի-Արախվեթի) և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում: