Հայկական կողմը ազատ է արձակել գերի ընկած ադրբեջանցի զինվորական Իսմայիլ Փիրվերդիեւին: Ինչպես տեղեկացրել են ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, փետրվարի 3-ին ադրբեջանցի զինվորը մոլորվել էր Հայաստանի հետ սահմանի Նախիջեւանի հատվածում եւ գերի ընկել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ հայկական կողմը Փերիվերդիեւին հանձնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին: Ազատ արձակված ադրբեջանցի զինվորականի առողջական վիճակը նորմալ է:





