AM
6 Մարտ 2012 - 08:04 AMT

Էդոն ու Սուրոն բենզին են լցրել, ծեծել են լիցքավորողին, «Ֆանտայի» 4 հյութ վերցրել ու դիմել փախուստի

Մարտի 5-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս էր զանգահարել Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող բենզալիցքավորման կայանի լիցքավորողն ու հայտնել, որ անհայտ անձինք հարձակվել են իր վրա և ծեծի ենթարկել:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 00.45-ին, ոմն Էդո և Սուրո լիցքավորման կայանում ծեծի են ենթարկել լիցքավորողին ու առանց վճարելու և սառնարանից վերցնելով «Ֆանտայի» 4 հյութ՝ դիմել փախուստի: Մեկ օր անց ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել հանցագործությունը կատարողներին և նրանց բերման ենթարկել բաժին:

Կատարվում է քննություն: