Ռուսաստանը պատրաստ է ներքին գներով զենք եւ ռազմական տեխնիկա վաճառել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Փրայմ-ՏԱՍՍ» գործակալությունը, հայտարարել է այսօր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն` Ղազախստանի պաշտպանության նախարար Մուխտար Ալթինբաեւի հետ հանդիպման ժամանակ: «Ռուսաստանի նախագահի հանձնանարարությամբ ուսումնասիրվում են ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցներին` Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Կիրգիզիային եւ Տաջիկստանին Ռուսաստանի ներքին գներով զենք եւ ռազմական տեխնիկա մատակարարելու հնարավորությունները», – ասել է նա:





