AM
12 Փետրվար 2004 - 16:48 AMT

ՕՐԵՐՍ ԵՐԵՎԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱՌԳՐԱՎԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1 ԿԳ ՀԵՐՈԻՆ

Հայաստանի թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարող իրավապահ մարմինների աշխատակիցներն օրերս հայտնաբերել եւ առգրավել են ավելի քան մեկ կգ հերոին, որի գինը սեւ շուկայում գերազանցում է 100 հազար դոլարը: ՀՀ ոստիկանության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, ընթացիկ տարվա հունվարին Երեւանի բնակիչ, նախկինում դատապարտված Ժորա Մ.-ն իր հանցակից Ռազմիկ Վ.-ի միջնորդությամբ իրացնելու նպատակով Հայաստան է ներկրել մոտ 1 կգ 300 գրամ հերոին: Ավելի ուշ, փետրվարի 9-ին Երեւանում բերման են ենթարկվել Արման Մ.- եւ նախկինում երկու անգամ դատված Տիգրան Չ.-ն, որոնց անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մոտ 7,5 գրամ հերոին: Արման Մ.-ն ոստիկանների պահանջով իր բնակարանի հարթակում գտնվող թաքստոցից ներկայացրել է եւս մոտ 18,5 գրամ հերոին: Պարզվել է, որ թմրանյութը նրանք ձեռք են բերել Ժորա Մ.-ից: Վերջինս փետրվարի 6-ին հերոինի եւս որոշ քանակ է վաճառել Ավան թաղամասի բնակիչ Էդգար Հ.-ին: Քննչական գործողությունների շնորհիվ Ժ. Մ.-ի բնակարանի կտուրից հայտնաբերվել է եւս 200 գրամ հերոին: Քննության նյութերն ուղղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: