AM
17 Փետրվար 2004 - 13:43 AMT

ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

Այսօր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Աֆղանստանի նորանշանակ դեսպան Ահմադ Զիա Մասուդին (նստավայրը` Մոսկվա): Զրույցի ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի խթանել երկկողմ հարաբերությունները, մասնավորապես, տնտեսության բնագավառում` հաշվի առնելով Աֆղանստանի կարիքները երկրի վերականգնման ծրագրերում: Դեսպանը ցանկություն է հայտնել, որ հայկական ընկերությունները եւս գործունեություն ծավալեն Աֆղանստանում: Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը կնպաստի նաեւ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդմանը: Նշվել է նաեւ երկու երկրների հնարավորություններին ծանոթանալու, փոխադարձ շփումներն ակտիվացնելու անհրաժեշտությունը: