Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում նոր դեմքեր կհայտնվեն, լրագրողներին է հայտարարել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Երևանում մեկնարկած ՀՀԿ 13-րդ համագումարում: Անդրադառնալով նախագահի ելույթին՝ Շարմազանովը չի բացառել, որ գործադիր մարմնի անդամների քանակը կարող է ավելանալ:
ՀՀԿ գործադիր մարմինը գործում է մշտապես և ընտրվում է կուսակցության համագումարում 2 տարի ժամկետով: Գործադիր մարմնի անդամների քանակը որոշում է համագումարը, թեկնածուներին առաջադրում են համագումարի պատվիրակները:
Այժմ գործադիր մարմինը 14 անդամ ունի:





