Իշխող ՀՀԿ 13-րդ համագումարի ընթացքում, որը մարտի 10-ին ընթանում է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության առաջնորդ:
Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրվել է խորհրդարանի նախկին խոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանի կողմից: Քվեարկությունը բաց է եղել` այլ թեկնածության բացակայության պատճառով և ընտրությունը տեղի է ունեցել համագումարի մասնակիցների բուռն ծափերի ներքո:





