AM
1 Մարտ 2004 - 14:24 AMT

ԱՄՆԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՊՀ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը այսօր մեկնել է Մոսկվա ԱՊՀ Երկրորդ միջկրոնական խաղաղարար համաժողովին մասնակցելու նպատակով, հաղորդել են Մայր աթոռ սուրբ Էջմիածնի գրասենյակում: Համաժողովը տեղի կունենա Ռուսաստանի մայրաքաղաքում մարտի 2-4 Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալահշուքյուր Փաշազադեի եւ Ռուսաստանի միջկրոնական խորհրդի նախաձեռնությամբ: Համաժողովի նպատակը ԱՊՀ երկրների ավանդական կրոնական կազմակերպությունների գործունեության համակարգումն է ազգամիջյան եւ միջկրոնական խաղաղության ամրապնդման նպատակով, հասաարակությունում ավանդական հոգեւոր արժեքների հաստատումը եւ համատեղ պայքարը ընդհանուր մարտահրավերների, մասնավորապես, ահաբեկչության դեմ: Ակնկալվում է, որ համաժողովի գլխավոր արդյունքներից մեկը կդառնա ԱՊՀ Միջկրոնական խորհրդի ստեղծումը, որի կազմում կընդգրկվեն Համագործակցության ավելի քան 20 առաջատար հոգեւոր առաջնորդներ: Համաժողովին սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: