Այսօր ադրբեջանական կողմին է հանձնվել փետրվարի 27-ին սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը, որը հետախուզական-դիվերսիոն խմբի կազմում փորձել էր ներխուժել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածք: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերի պետական հանձնաժողովում, զոհվածի աճյունի փոխանցումը տեղի է ունեցել Աղդամի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի վրա` Ստեփանակերտում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցչության միջնորդությամբ:





