Մարտի 4-ին Երեւանում կանցկացվի գործարար համաժողով, որի ընթացքում կքննարկվեն միջազգային դոնոր կազմակերպությունների եւ հայ գործարարների ջանքերի միավորման հնարավորությունները` Հայաստանի տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին կմասնակցեն հայ առաջտար գործարարները, երկրի տնտեսական բլոկի գերատեսչությունների ներկայացուցիչները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը, Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի համակարգող Լիզ Գրանդեն:





