AM
3 Մարտ 2004 - 14:20 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆ

Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին ծրագրում է մարտի 4-ին մեկնել Բաքու երկօրյա պաշտոնական այցով: Ինչպես «Ինտերֆաքս» գործակալությանն են հաղորդել Վրաստանի Պետգրասենյակում, առաջիկա այցի ընթացքում բանակցությունների հիմնական թեմաներից մեկը կլինի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շարունակվող շինարարությունը: Նշենք, որ վրացական աղբյուրների նախկին հաղորդագրությունների համաձայն, մարտի առաջին տասնօրյակում սպասվում է նաեւ Մ.Սահակշվիլու այցելությունը Հայաստան: