AM
17 Մարտ 2012 - 06:32 AMT

«168 ժամ». ԱԺ-ում հատուկ Գագիկ Մխեյանի համար պաշտոն է ստեղծվել

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ՝ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը մարտի 16-ին նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար: Իսկ ԱԺ աշխտակազմի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Գագիկ Մխեյանը (ի դեպ, այս պաշտոնը ստեղծվել է հատուկ Մխեյանի համար): Թերթը հավելում է, որ Վրեժ Գասպարյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ եղել է նախագահականի Իրավաբանական վարչության պետը: