AM
17 Մարտ 2012 - 06:56 AMT

«Հայկական ժամանակ». Սամվել Ֆարմանյանը անդամակցել է ՀՀԿ-ին, բայց դեռ ՄԻԱԿ-ից դուրս չի եկել

Երևանի թիվ 2 ԸՏ-ում պատգամավորի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը երեկ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է գրել և Սերժ Սարգսյանի ձեռքից ստացել անդամատոմս և կուսկրծքանշան:

Ֆարմանյանի բազմակուսակցական կենսագրությունը, այսպիսով, նոր էջով է հարստանում. վերջին հինգ տարում նա հասցրել է լինել «Օրինաց երկրի» անդամ, հետո դարձել է ՄԻԱԿ անդամ, հիմա էլ դառնում է ՀՀԿ: Չար լեզուներն ասում են, թե Ֆարմանյանն իր կուսակցական կարիերան սկսել է ՀՌԱԿ-ից: Ի դեպ, դեռ փաստ չէ, որ Ֆարմանյանն այս պահին միայն մեկ կուսակցության անդամ է:

ՄԻԱԿ քարտուղար Նաիրա Կարապետյանը «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում չի հաստատել, որ Ֆարմանյանը ՄԻԱԿ-ից դուրս գալու դիմում է գրել: