Երեկ Ազգային ժողովում բուռն քննարկումների թեմա էր դարձել ՀՀԿ համամասնական ցացակը: Բոլորը խոսում էին, որ ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ հաջորդ խորհրդարանում մնալու են եզրագծից այն կողմ: Աժ պատգամավոր Վագգեն Կարախանյանի անունը ևս հայտնվել է ՀՀԿ համամասնական ցուցակի ոչ անցողիկ տեղերից մեկում: Թերթը հիշեցնում է, որ Կարախանյանը Անդրանիկ Մարգարյանի զինակից ու գաղափարակից ընկերն է և ՀՀԿ ակունքներում կանգնած կուսակցական:
«ՉԻ»-ն փորձել է պատգամավորից տեղեկանալ, թե չի վիրավորվել արդյոք, որ իր անունը անցողիկ հորիզոնականում չէ: Կարախանյանր ճշտել է թերթի հարցադրումը` ասելով. «Ավելի ճիշտ կլիներ ասեիք, որ իմ անունն ընդհանրապես չկա»: «Ես կարծում եմ, որ այս անգամ ՀՀԿ-ն ընտրաթիմով է գնացել, և ցուցակում մարդիկ են տեղ գրավել, որ ընդհանրապես կապ չունեն կուսակցության հետ»,-հավելել է նա:





