Մարտի 19-ին, ժամը 10.10-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այրվում է Սանահին Սարահարթ թաղամասի թիվ 6 մանկապարտեզի տանիքը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Գնահատելով ստեղծված իրավիճակն ու հրդեհի բարդության աստիճանը՝ պահանջվել են լրացուցիչ ուժեր:
Սպիտակ ուՎանաձոր քաղաքների և Օձուն գյուղի հենակետի հրշեջ-փրկարարական ջոկատներից դեպքի վայր է մեկնել մեկական մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև մեկ ջրատար` Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ բաժնից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.20-ին, մարվել՝ 12.00-ին: Այրվել են մանկապարտեզի տանիքի փայտե կառուցվածքները` 220 քմ մակերեսով:





