AM
12 Մարտ 2004 - 13:02 AMT

ԱՅՍՕՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Երեւան է ժամանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Պատվիրակության կազմում են` նախարարներ,
խորհրդարանականներ, Ջավախքում Վրաստանի նախագահի ներկայացուցիչը: Մարտի 13-ին կկայանա Ռոբերտ Քոչարյանի եւ Միխայիլ Սահակաշվիլու առանձնազրույցը, որից հետո տեղի կունենան հայ-վրացական բանակցություններն` ընդլայնված կազմով: Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաեւ ՀՀ խորհրդարանի նախագահի, վարչապետի, ինչպես նաեւ վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մ.Սահակաշվիլին կայցելի հայոց ցեղասպանության հուշահամալիրը: