Այն, ինչ տեղի է ունեցել 1915 թ. Օսմանյան Թուրքիայում, իսկական ողբերգություն է հայ ժողովրդի համար: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին` երեկ Երեւանում այցելելով Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Նրա խոսքերով, վրացիները սրտին մոտ են ընդունում հայ ժողովրդի ինչպես վիշտն, այնպես էլ հաջողությունները: Ինչ վերաբերում է Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ որեւէ բանաձեւի ընդունմանը, ապա դա կախված է խորհրդարանի քաղաքական որոշումներից, նշել է Սահակաշվիլին` ընդգծելով, որ տվյալ հարցում «զգացմունքները թղթերից» կարեւոր են:





