24 Փետրվար 2014 • 07:48 AMT
«Երգում է 70-ականների Երևանը»՝ կարոտ և սեր հայրենի քաղաքի հանդեպ
<b>«Երգում է 70-ականների Երևանը»</b> նախագիծը, որը հաջողությամբ մեկնարկեց 2005 թվականին, մինչ օրս հավաքում է հայկական ջազի սիրահարներին: Ճիշտ է, համերգներին հիմնականում միջին տարիքի մարդիկ են լինում, այն սերնդի ներկայացուցիչներն, ում համար Օրբելյանի պետական նվագախումբն ու Արտեմի Այվազյանի երգերը հեռացած երիտասարդության հուշերն են արթնացնում: Համերգը մեկ անգամ ևս հիշեցրեց հանդիսատեսին հայ էստրադային երգի «ոսկե դարը», երբ համերգի բոլոր կատարողները երիտասարդ էին ու անհոգ: Նախագծի հեղինակն ու հոգին Վազգեն Ասատրյանն է՝ երաժիշտ, պրոդյուսեր, թմբկահար: Հենց նրան են երևանցիները պարտական այս համերգներով: