24 Դեկտեմբեր 2013 • 12:10 AMT
Հավուց Թառի վանքը, երկրաշարժն ու սեղանների փոխարեն օգտագործվող խաչքարերը
Հավուց Թառ, Հայվոց Թառ, Հայու Թառ, Հավոց Թառ, Հավու Թառ, Հայոց Թառ, Հավուց Թառի Ամենափրկիչ, Սուրբ Ամենափրկիչ, Արունեց կամ Դարունեց եկեղեցի, Կզըլվանք, Դարունից կամ Կարմիր վանք: Տասնյակից ավելի այս անունները մի եկեղեցունն են, որը, այնուամենայնիվ, ավելի հայտնի է որպես Հավուց Թառի վանք կամ Սուրբ Ամենափրկիչ անվամբ: Գտնվում է այն Կոտայքում, Գառնիից արևելք, Խոսրովի պետական արգելոցի տարածքում, Ազատ գետի ձախ ափի լեռան գագաթին։ Միջնադարում վանքը Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից էր։