3 Օգոստոս 2018 • 10:45 AMT
ՊՊԾ գնդի գործով մեղադրյալներ Սերգեյ Կյուրեղյանն ու Տիգրան Մանուկյանը կազատվեն կալանքից
Դատարանը փոխել է ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներ Սերգեյ Կյուրեղյանի և Տիգրան Մանուկյանի խափանման միջոցը։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զորաբյանի, Սերգեյ Բագրատյանի ու Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորությամբ նրանք ազատ կարձակվեն։ Ավելի վաղ ԵԼՔ-ի պատգամավորներ Լենա Նազարյանի ու Հրաչյա Հակոբյանի երաշխավորությամբ փոխվել էր նաև Սերգեյ Կյուրեղյանի եղբայր, նույն գործով անցնող Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցը, նա ևս …