15 Հոկտեմբեր 2012 • 14:24 AMT
Ֆինանսական ծանր պայմանները գրողին ստիպում են հիվանդությունը կաղամբով ու սոխով բուժել
Գոհար Նիկողոսյանը չորս գրքի հեղինակ է: Վերջինը՝ «Լրջացող խաղ» ժողովածուն, մի քանի օր առաջ է լույս տեսել: Գրում է հիմնականում պատմվածքներ: «Ինձ մահն է խոսեցրել, բայց գրիչը չեմ վերցրել բողոքելու ու տրտնջալու համար»,- ասում է գրողը: Առաջին լուրջ գործը՝ «Ինքնամոռացում» պատմվածքը, հենց մահվան տրամադրությամբ է: «Արյունս հեռացավ ինձանից», -գրել է հեղինակը 20 տարի առաջ ու այսօր էլ միանգամից հիշում է հարազատ տողը: