19 Ապրիլ 2011 • 12:11 AMT
Դավիթը Քեյթ Բեքինսեյլին համարում է ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը, իսկ Էդգարը սիրում է Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ ֆիլմերը
Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղից հետո PanARMENIAN.Net-ը հանդիպել է Հայաստանի հավաքականի այլ խաղացողների հետ և շարունակելու է նրանց հետ հարցազրույցների շարքը: Այս անգամ ընթերցողները կարող են ծանոթանալ հարձակվող Էդգար Մանուչարյանի և կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ, որոնք պատմում են ռուսների դեմ խաղում իրենց ապրումների, մեքենաների պարտադիր ապահովագրության կարևորության, ֆիլմերի մասին, որոնք սիրում են դիտել և խորհուրդ են տալիս դիտել մեր ընթերցողներին, ինչպես նաև պատասխանում են միմյանց մասին հարցերին: