EN
1 March 2010 - 07:59 AMT

Robert Fisk: Obama dares not to recognize Armenian Genocide lest he offends Turkey

Հայոց ցեղասպանության 95-ամյակի նախաշեմին բրիտանական The Independent թերթի մեկնաբան Ռոբերտ Քիքսը շոշափել է 20-րդ դարի առաջին հոլոքոստի թեման: «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվում է 20-րդ դարի հոլոքոստ ճանաչել Ցեղասպանությունը, քանի որ վախենում է վիրավորել Թուրքիային»,- գրում է մեկնաբանը:

Ռոբերտ Ֆիքսը, որը գտնվում էր Բեյրութում, հաղորդում է, որ հայ գիտնական Միսաք Քելեշյանը Լիբանանում ներկայացրել է ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին` հիմնված արխիվային նյութերի վրա: Ֆիլմը նկարահանվել է 1918-1920 թթ. գերմանացի օպերատորների կողմից; Բրիտանացի լրագրողը պատմում է ֆիլմի դիտումից ստացած իր տպավորությունների մասին: Նա գրում է, որ ցնցված էր` տեսնելով Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների եւ որբերի դրությունը: