AM

Երբ երեխադ երկուս է ստացել քո ու չաթջիփիթիի գրած տնայինից

-ի հետ
#140
6 Հուլիս 2026

Երբ երեխադ երկուս է ստացել քո ու չաթջիփիթիի գրած տնայինից

Տարածել

🧛🏻‍♂️ Խցանման մեջ հետևիցդ անդադար «սիգնալ» տվողները, վստահաբար, «բոշի» վամպիրներ են։ Դրանք ատամների փոխարեն օգտագործում են Bosch շչակները, իսկ արյան փոխարեն` բարեկիրթ ու պարկեշտ մարդ լինելու քո վերջին հույսը։ Կինոթատրոնի մթության մեջ էլ գործում են այսպես կոչված «չաթի» վամպիրները, որոնք ֆիլմի ամենակարևոր պահին կուրացնում են քեզ հեռախոսի լույսով` իբր Անուլիկի շտապ մեսիջին պատասխանելու համար, բայց իրականում սնվում են քո ռացիոնալությամբ։ Էլ ավելի վտանգավոր են պոլիկլինիկայում հանդիպող «հարցնեմ-թռնեմ» վամպիրները. «ես մենակ հարցնում եմ» ասելով` նրանք ճեղքում են հերթն ու կես ժամով զբաղեցնում թերապևտի կաբինետը` սնվելով մերձավորի նկատմամբ սիրո քո վերջին նշույլներով։ Դրանց համեմատ, ավանդական արնախումներն ընդամենը անվնաս ու հանդարտ արարածներ են, ու հենց նրանց է նվիրված #PAN-ի նոր կարդալիքը`

Անցնենք կինոյի նորություններին.

  • 🐺 Նախորդ շաբաթ վերջապես հրապարակվեց տարվա գլխավոր ֆիլմի թրեյլերը` https://krch.at/lw5uh
  • 🧐 Ինտերնետային քրիփիպաստաների էկրանավորումներումների թրենդը շարունակվում է. հերթը հասել է Siren Head-ին` https://krch.at/70ymi
  • ⛑️ Neon-ն էլ իր թևի տակ է վերցրել Լուկա Գուադանինյոյի Artificial-ը, որը պատմում է OpenAI-ի սկանդալի մասին` https://krch.at/51694
    Մինչ այդ ֆիմից հրաժարվել էին A24-ն ու Netflix-ը
  • 🫂 Թոմ Հարդիի ու Mobland սերիալի հեղինակների միջև կոնֆլիկտը հարթվել է` https://krch.at/u15o5
  • 💪🏻 Հրաշալի Reacher-ի չորրորդ սեզոնն էլ կմեկնարկի օգոստոսի 12-ին` https://krch.at/gro9t
  • 💸 Obsession-ը դարձել է 2020-ականներին վարձույթում ամենաշատ գումար վաստակած օրիգինալ ֆիլմը` https://krch.at/s3r2q
  • 🕺🏿 Իսկ Michael-ը դարձել է պատմության մեջ ամենաշատ գումար վաստակած կենսագրական ֆիլմը` https://krch.at/lkaln
  • 🧥 Ի դեպ, կենսագրական ֆիլմ են նկարելու նաև մոդելյեր Ջորջիո Արմանիի մասին` https://krch.at/e63tu
  • 🎥 Netflix-ը կփորձի էկրանավորել Persona-ն սերիալային ֆորմատում` https://krch.at/hwu7p
  • 🔮 Ու վերջապես` նոր մանրամասներ են հայտնվել Մայք Ֆլենագանի The Exorcist-ի մասին` https://krch.at/rpoqa

Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

  1. ▪️ Օլիվիա Ուայլդի The Invite կատակերգությունը` https://krch.at/35v6n
  2. ▪️ Եթե կինոկոմիքսների սիրահար եք` Supergirl-ը, չնայած կինոքննադատներն այն սառն են ընդունել` https://krch.at/634sc
  3. ▪️ Կամ էլ Toy Story 5-ը` https://krch.at/fmfre
Տարածել