
🏙️ 17-ամյա Պողոսիկը (մականունը` Տիզ) վերցնում է հոր Nissan-ի բանալիները, տղեքով լցվում են մեջը, քոքում Դումիկյանից մի բան ու իջնում քաղաք` աղջկեքին զարմացնելու։ Նույն պահին 36-ամյա Սուրոն (մականուն չունի), իր «յուղը վրեն» արծաթագույն չինական էլեկտրական մեքենայով (որի անվանումն անգամ չինացիներն են դժվարությամբ արտասանում) հայելու մեջ ուղղում է «չոլկան», որովհետև երկրորդ շարքի հինգերորդ մազը ժելեին չի ենթարկվում։ Միաժամանակ, 24-ամյա մենեջեր Մարիշը լուսաֆորի տակ կանգնած փորձում է տելեգրամով բացատրել իրենց ռեստորանի խոհարարին, որ էս անգամ խաշը փորով չդնեն, «էդ ռսները դա չեն սիրում»։ Քանի դեռ մեր հերոսները խիստ զբաղված են, երկնքից կաթում են անձրևի առաջին կաթիլները, ու Տիզը, Սուրոն և Մարիշը սերտորեն հանդիպում են միմյանց «Պլանի գլխի կալցեվոյում»` ստեղծելով երևանյան երթևեկության համար լրիվ սովորական խցանում։ Եթե կանգնած եք այդ կամ մեկ այլ խցանման մեջ, վայելեք #PAN-ի նոր կարդալիքը տասնամյակի խաղի ու դրա ոգեշնչման կինո աղբյուրների մասին, բայց ուշադիր եղեք` չխփեք դիմացի մեքենային`