
🎥 Ահագին զվարճալի էր, երբ համայն հայոց նախկին փեսա Քանյե Ուեսթն անբռնազբոս կերպով ցատկեց Կարապի լիճը` իր հետ տանելով այդ իրադարձությանը ներկա մարդկանց կեսին։ Զարմանալի էր, երբ Մայքլ Քեյնը հայտնաբերվեց Երևանի կենտրոնում դոլմա ուտելիս, իսկ Էնթոն Ջոնը` նախորդ նախագահի նստավայրում։ Ջենիֆեր Լոպեսն էլ եկավ, իսկ այ Սնուփ Դոգը` քաշեց հերիք չի, մի հատ էլ քցեց։ Բայց հռչակավոր մարդկանց բոլոր այցելությունները խամրում են իրադարձության դիմաց, որը տեղի կունենա մեկ շաբաթ անց։ Ու չէ, խոսքը Եվգենի Պետրոսյանի այցի մասին չի. դրան դեռ չենք արժանացել։ Հաջորդ շաբաթ Երևանում կլինի, իր իսկ խոսքով, աշխարհի արքան։ Իսկ #PAN-ը դրա առթիվ նոր կարդալիքում պատմում է նրա ֆիլմագրության մասին՝