AM

Եթե «Կայսրության թևեր» սերիալը նկարեր տիկնիկային անիմացիայի լավագույն ստուդիան աշխարհում

-ի հետ
#157
9 Նոյեմբեր 2026

Եթե «Կայսրության թևեր» սերիալը նկարեր տիկնիկային անիմացիայի լավագույն ստուդիան աշխարհում

Տարածել

🎎 Երբ ամեն անգամ տաքսի նստելիս լսում ես «Սամառսկիյե առմյանե» կամ «Լյուբլյու Վալգագրադ, նո Իդժեվան դառոժե» արհեստական բանականությամբ գրված ու կատարված, անտանելի չհանգավորված երաժշտական սլոփը, քո սեփական արվեստաչափիչը սկսում է բթանալ։ Վաղը, մյուս օրն անգամ Led Zeppelin-ին ու Iron Maiden-ին չես ճանաչի։ Երբ կինոթատրոնում ցուցադրում են նույն ԱԲ-ով գեներացված եռաչափ անիմացիոն ֆիլմ, որի կերպարների չափերը, մարմնի մասերի քանակն ու հարաբերակցությունն անընդհատ փոխվում են, իսկ հնչյունավորումը կրկին զզվելի մեքենայաձայնով է, արվեստաչափիչդ ոչ թե բթանում է, այլ մեռնում։ Ու դու վերածվում ես ոսկին աղբից չտարբերող մեկի։ Իսկ արվեստ դեռ ստեղծվում է, մարդը դեռ կա արվեստում, չնայած երբեմն ողբերգության աստիճան չգնահատված։ Բայց արվեստին պետք էլ չի գնահատականը, իրեն անհրաժեշտ է զուտ լինել։ #PAN-ի նոր կարդալիքը իսկական մարդկային արվեստ արարող մի հրաշալի ստուդիայի մասին է՝

Անցնենք կինոյի նորություններին.

  • 🪦 Նախորդ շաբաթ մահացավ լեգենդար դերասան Պատրիկ Սթյուարտը` https://o.pn.am/1vdrs2
  • 🎥 DC Studios-ն աշխատում է Ջոն Կոնստանտինի մասին նոր ֆիլմի ստեղծման ուղղությամբ` https://o.pn.am/elEBNS
  • 🤏 Երրորդ Dune-ը լինելու է ֆիլմաշարի ամենակարճ մասը` https://o.pn.am/Wpk2iY
  • 🔇 Հանս Ցիմերն էլ խոստացել է, որ կդադարի բոլոր ֆիմերի համար նույն երաժշտությունը գրել` https://o.pn.am/seIB0J
  • 🛸 Փոլ Վ. Ս. Անդերսոնը կվերադառնա տիեզերական հորրորներին` https://o.pn.am/qXEbpT
    Միայն թե գլխավոր դերը կնոջը չտա
  • 🕴️ Ջեյսոն Սթեթեմը կրկին կհամագործակցի Գայ Ռիչիի հետ` https://o.pn.am/XHXxpr
  • 📓 Gears of War-ի էկրանավորման սցենարն էլ արդեն պատրաստ է` https://o.pn.am/uA1qOT
    Netflix-ը մեծ ֆրանշիզի ախորժակ ունի
  • 🪎 Ջոննի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին` Կարիբյան ծովի ծովահանների մասին ֆիլմաշարի վեցերորդ մասում` https://o.pn.am/QK91Qu
  • 🤝 Իսկ Monarch: Legacy of Monsters սերիալը պլանավորում են երկարացնել երրորդ սեզոնով, բայց նոր ստեղծագործական թիմով` https://o.pn.am/U8ftiG
  • 🚬 Սնուփ Դոգի մասին կենսագրական ֆիլմում Թուփաք Շակուրի մորը կխաղա Սինթիա էրիվոն` https://o.pn.am/N9Rntm

🇦🇲 Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

  1. ▪️ Ջոնի Դեփի մասնակցությամբ Ebenezer ֆիլմը` Չարլզ Դիքենսի գրքի նոր ադապտացիան` https://o.pn.am/mHpSPM
  2. ▪️ Victorian Psycho սարսափ ֆիլմը` https://o.pn.am/vt75tw
  3. ▪️ Կամ նոր The Hunger Games-ը` https://o.pn.am/LIGY1N
Տարածել