AM

ԱԺ լուսաբանող լրագրողները, երբ օթյակից նայում են, թե ինչպես են պատգամավորները աթոռներ նետում

-ի հետ
#156
2 Նոյեմբեր 2026

ԱԺ լուսաբանող լրագրողները, երբ օթյակից նայում են, թե ինչպես են պատգամավորները աթոռներ նետում

Տարածել

💪 Ազգային ժողովի միջին վիճակագրական պատգամավորի առօրյան։ Առավոտյան` մարզասրահ։ Նախաճաշին` պրոտեիններ ու ստերոիդներ, ինչից հետո բրազիլական ջիու-ջիցուի մարզումներ։ Խորհրդարանի նիստի ընդմիջմանը` բռնցքամարտի մրցումներ, իսկ նիստի ավարտից հետո քունգֆուի պարապմունքների ժամն է։ Երեկոյան պրոտեինային կոկտեյլից հետո` ծանր առարկաներ նետելու ու հավալայի հատուկ դասընթաց, իսկ ավելի ուշ, գործընկերների հետ, ռեսթլինգի կամ MMA-ի փակ մրցումներ` կախված նրանից, թե օրվա ընթացքում քանի օրինագիծ է քննարկվել կամ քանի հարց է ուղղվել գործադիրին։ Միայն այսպես կարելի է դիմանալ հայրենի Խորհրդարանում աշխատելուն, որովհետև, ինչպես ասում են, եթե ֆիզիկապես պատրաստված չլինես, Ազգային ժողովի դահլիճում ոչ ոք չի լսի քո ճիչը։ Իսկ այ տիեզերական խավարում չլսված ճիչերի մասին #PAN-ի կարդալիքը կարող եք վայելել ԱԺ ծեծկռտուքների արանքում

Անցնենք կինոյի նորություններին.

  • 🤖 Հենց մեր կարդալիքի թեմայով. Raised by Wolves-ի հեղինակը կպատմի Դեյվիդ խելագար անդրոիդի հետագա պատմությունը` https://o.pn.am/thoQmD
  • 👻 Մեր ամեն ինչ Ալֆոնսո Կուարոնի հորրոր սերիալի քասթը համալրվում է` https://o.pn.am/THMowe
  • 🫡 Smile հորրոր ֆրանշիզի երրորդ մասը կնկարի այլ ռեժիսոր` https://o.pn.am/OQSOUq
    Պարկեր Ֆիննը կստանձնի պրոդյուսերի պարտականությունները
  • 🤝 The Beast in Me-ի երկրորդ սեզոնում Քլեր Դենսին կմիանա լեգենդար Ջոն Գուդմանը` https://o.pn.am/DEgg3a
  • 🤨 A24-ը Elden Ring-ի էպիկական էկրանավորման հաջողության դեպքում պլանավորում է նաև սիքվելը` https://o.pn.am/zPfrjv
    Ալեքս, չլոմկես
  • 👪 Հայտնի են Հարրի Փոթերի մասին սերիալում գլխավոր հերոսի ծնողների դերակատարները` https://o.pn.am/K0HZdW
  • 🪖 Սիլվեստր Ստալոնեն նոր սցենար է գրել Ռոքի Բալբոայի մասին, բայց հույս չունի, որ այն երբևիցե ֆիլմի կվերածվի` https://o.pn.am/fKfx8J
  • 🧝‍♂️ Լեգոլասն ու Ֆրոդո Բեգինսը միասին կաշխատեն Գայ Ռիչիի քրեական սերիալի երրորդ եթերաշրջանում` https://o.pn.am/1vK2gD
  • 🎥 Մայքլ Մաննը Heat-ի երկրորդ մասը կսկսի նկարել հունվարին` https://o.pn.am/8joQTo
  • 🧟‍♀️ Մայք Ֆլենագանի Carrie-ն էլ երկարացրել են երկրորդ եթերաշրջանով` https://o.pn.am/2UDFFI

🇦🇲 Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

  1. ▪️ Կետի մարսողական համակարգում փակված մարդու մասին Whalefall թրիլլերը` https://o.pn.am/McgYe0
  2. ▪️ Կամ DC-ի Clayface կինոկոմիքսը` բոդի հորրորի էլեմենտներով` https://o.pn.am/7d7BEN
Տարածել